Մաքրող բնական միջոցներ, որոնք անվնաս են թե՛ շրջակա միջավայրի, թե՛ առողջության համար (1)

Մաքրող բնական միջոցներ, որոնք անվնաս են թե՛ շրջակա միջավայրի, թե՛ առողջության համար (1)

Տանն էկոլոգիական ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու լավ տարբերակ են մաքրող բնական միջոցները.

1 Կերակրի սոդա – 1986թ-ին Ազատության արձանի 100-ամյակին նախապատրաստվելիս արձանը մաքրելու համար օգտագործվեց ավելի քան 100 տոննա կերակրի սոդա, և եթե այդ խնդիրը կերակրի սոդան պատվով կատարեց, ապա ամենօրյա մաքրության հարցն այն հաստատ կլուծի։
-Սոդան կարող է մաքրել մետաղյա և ֆոսֆորե մակերեսները՝ դրանց վրա հետքեր չթողնելով։
-Սոդան կարող է մաքրել ջեռոցը ջեռոցի հատակին լցրեք մոտ մեկ բաժակ սոդա, այնուհետև այնքան ջուր, որ ստացվի մածուկանման զանգված։ Այդպես թողեք ողջ գիշեր։ Առավոտյան կուտակված ճարպը մաքրելն ավելի հեշտ կլինի, իսկ մնացած հետքերն արդեն լիովին կվերանան սպունգի և օճառի օգնությամբ։
-Սոդան արդյունավետ է կոյուղին մաքրելու համար։ Կոյուղու մեջ լցրեք 0,5-1 բաժակ սոդա, այնուհետև դանդաղ ավելացրեք 0,5-1 բաժակ քացախ։ Փակեք զուգարանակոնքը և թողեք 15 րոպե։ Եթե այն սկսի պղպջակներ արձակել, ուրեմն ամեն ինչ կարգին է այնուհետև կոյուղին մաքրեք եռման ջրով։
-Սոդան կարող է հոտազերծել չոր գորգը այն ցանեք գորգի վրա, սպասեք 15 րոպե կամ մի փոքր ավելի, այնուհետև մաքրեք գորգը փոշեծծիչով։

2. Սպիտակ քացախԹորած սպիտակ քացախն արդյունավետորեն ախտահանում է մակերեսները՝ պայքարելով այնպիսի բակտերիաների դեմ, ինչպիսիք են աղիքային ցուպիկը, սալմոնելլան և այլն։ Շատ արդյունավետ է քացախի համադրումը ջրածնի պերօքսիդի հետ։

-Ջրի և քացախի խառնուրդը հիանալի միջոց է ապակե մակերեսների մաքրման համար, իսկ եթե ցանկանում եք բնական եղանակով մաքրել լվացարանը, սալիկապատ հատակները և այլն, ապա դրանց վրա սոդա ցանեք, այնուհետև սոդայի վրա ցողեք քացախաջրի խառնուրդն ու մաքրեք սպունգի օգնությամբ։
-Քացախաջուրն ունիվերսալ միջոց է նաև խոհանոցի մաքրման համար, սակայն քարե սեղանածածկի համար ավելի ճիշտ կլինի օգտագործել բժշկական սպիրտը կամ օղին, քանի որ թթվայնությունը կարող է վնասել մակերեսների որոշ տեսակները, օրինակ՝ մարմարը և գրանիտը։
-Եթե անհրաժեշտ է մաքրել բորբոսը լոգարանում կամ խոհանոցում, ապա դրա վրա քացախ ցողեք և թողեք 30 րոպե, այնուհետև լվացրեք տաք ջրի և սպունգի օգնությամբ։